• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հանդիպումը Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըստիեի հետ

26 հունիսի, 2022
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հանդիպումը Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըստիեի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունիսի 26-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըստիեի (M. Jean-Michel Genestier) հետ։

ՀՀ դեսպանը կարևորեց Լը Ռենսիում շուրջ 100 տարի գործող և Ֆրանսիայում ամենահին հայկական կրթահամալիրը հանդիսացող «Դպրոցասեր»-ի դերն ինչպես հայապահպանման, այնպես էլ ֆրանսիական հանրակրթական չափորոշիչներին համահունչ որակյալ կրթություն ընձեռելու գործում։

Միաժամանակ դեսպան Տոլմաջյանն ընդգծեց «Դպրոցասեր»-ի՝ Հայոց ցեղասպանության վերապրումի ու հայապահպանության ուրույն խորհրդանիշ լինելու փաստը, որն իր պատմությամբ վկայում է նաև հայ-ֆրանսիական բարեկամության մասին։ Հիշատակեց, որ հիմնադրված լինելով Կոնստանտինապոլսում 1879թ., «Դպրոցասեր»-ի՝ Հայոց ցեղասպանությունից փրկված ուսուցիչներն ու աշակերտները ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ են տեղափոխվել Ֆրանսիա, որոնց օգնությամբ հայկական կրթարանը, մանկավարժներն ու սաները ֆրանսիական հյուրընկալ հողի վրա նոր կյանքի հնարավորություն են ստացել և վերելք ապրել, ինչի շնորհիվ ցայսօր «Դպրոցասեր»-ը շարունակում է հարատևել կրթական իր լավագույն ավանդույթները։

Զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ «Դպրոցասեր»-ը Լը Ռենսի քաղաքի պատմության և պատմամշակութային ժառանգության անբաժանելի մասն է, և որ ֆրանսահայերն իրենց արժեքավոր նպաստն ունեն քաղաքի զարգացման գործում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: